Իսպանիայում չեն բացառում ամռանը կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումը: Այս մասին հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլիան:
Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը պատրաստ է դրան: «Մարդիկ հաճախ խոսում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին, սակայն այդ բռնկումը կարող է տեղի ունենալ ամռանը»,- նշել է նախարարը:
Իսպանիան կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրների թվում է: Իսպանիայում գրանցվել է վարակման 244 000 և մահվան 27,1 հազար դեպք:
Ակնկալվում է, որ հունիսի 21-ից իսպանացիներն ազատ կարող են տեղաշարժվել երկրում: