Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Այս մասին հաղորդում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում: Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում:
Զեկույցը բաղկացած է խմբավորված հետյալ հինգ բաժիններից՝
Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում: