Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը հայտնել է, որ նրա հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի ազգային հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ:
«Որպես երկրի նախագահ և պատասխանատու քաղաքացի՝ ուզում եմ հայտնել, որ հանգստյան օրերին ես ինձ այդքան էլ լավ չէի զգում: Այսօր՝ հունիսի 17-ին, ինձ տեղեկացրին, որ ես վարակված եմ կորոնավիրուսով»,- ասել է նախագահը:
Էրնանդեսը նաև նշել է, որ փորձագետները նրան հանգիստ են խորհուրդ տվել, սակայն նա կշարունակի աշխատել հեռավար կարգով: Հոնդուրասի նախագահը պարզաբանել է, որ իր մոտ հիվանդության մեղմ ձև է, նա արդեն սկսել է դեղամիջոցներ ընդունել և իրեն լավ է զգում:
Նախագահը հավելել է, որ իր կինը՝ Աննա Գարսիան, նույնպես վարակվել է: