«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 19:00-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան, ժամը 19:00-ին, Շենգավիթի դատարանում»,- ասել է Տոնոյանը:
Խափանման միջոց կալանքն ընտրելու քննիչի միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը։