Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում կքննարկի և որոշում կընդունի գազի սակագնի վերաբերյալ, որը Հայաստանի սպառողների համար չի փոխվի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում ՀԾԿՀ անդամ ընտրելու հարցի քննարկման ժամանակ ասաց պաշտոնի թեկնածու Կամո Սարգսյանը, ում ավելի վաղ առաջադրել էր վարչապետը, հաղորդում է news.am-ը:
Թեկնածուի խոսքով՝ սակագները կփոխվեն միայն բնական վառելանյութի խոշոր սպառողների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման օբյեկտների համար: Սարգսյանի կարծիքով՝ Հանձնաժողովի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լինի երկրի գազափոխադրման համակարգում կորուստների հաշվարկի մեթոդաբանությունը: