Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց: Համապատասխան գրառում է կատարել թվիթերյան իր էջում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին կայացած կուսակցության հեռավար կոնֆերանսից հետո:
Նա Հայաստանին առնչվող երկու գրառում է կատարել:
«ԵԺԿ-ն մտահոգ է Հայաստանում ժողովրդավարության նահանջի բազմաթիվ դեպքերով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ Տուսկը ասել է. «ԵԺԿ-ն խթանելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ քաղաքական կամք ցուցաբերելով ավարտին հասցնելու համաձայնագրի վավերացումն ու լիարժեք կյանքի կոչումը»: