Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել, հաղորդվում է Ելբասի կայքում:
«Ղազախստանի առաջին նախագահը ներկայումս ինքնամեկուսացման մեջ է: Ցավոք, կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման Ելբասիի (ազգի առաջնորդ) վերջին թեստը դրական արդյունք է ունեցել: Անհանգստանալու պատճառ չկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նուրսուլթան Նազարբաևը ինքնամեկուսացել է, սակայն շարունակում է հեռավար աշխատել: