Իրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Սիրիայի հետ՝ չնայած վերջինիս դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավին:
«Ինչպես և նախկինում, մենք կշարունակենք տնտեսական համագործակցությունը Սիրիայի ամուր ժողովրդի և կառավարության հետ և, չնայած պատժամիջոցներին, կամրապնդենք տնտեսական հարաբերությունները»,- նշվում է Մուսավիի հայտարարության մեջ:
Նա միաժամանակ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է անվանել՝ նշելով, որ կորոնավիրուսի պայմաններում դրանք կուժեղացնեն սիրիացիների տառապանքը, ինչը փաստում է, որ դրանք անմարդկային են:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք էր ստորագրել, որը հայտնի «Կեսար» անունով, 2019-ի վերջին: Այն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և պատժամիջոցներ է ներառում, որոնք տարածվում են սիրիական տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա: Պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել էր հունիսի 17-ին, դրանք տարածվել են 14 անձի, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի և նրա քրոջ՝ Բուշրա Ասադի վրա, ինչպես նաև 21 կազմակերպության: