ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր նոր գրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին համեմատել է իտալացի բռնապետ Բենիտո Մուսսոլինիի հետ, հաղորդում է Ahval-ը:
«Էրդողանի հեռախոսազանգը փորձություն դարձավ: Այն հնչում էր Մուսսոլինիի զրույցի նման, ով խոսում է հռոմեական պատշգամբից: Նա կարծես դասախոսություն էր կարդում մեզ՝ կանգնած Օվալաձև գրասենյակում»,- գրում է Բոլթոնն իր հուշագրերում՝ բացահայտելով Էրդողանի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները:
Բոլթոնն Էրդողանին բռնապետ է անվանել՝ մեկնաբանելով Թուրքիայի օգտին Հալքբանկի դեմ դաշնային գործին միջամտելու Թրամփի ջանքերը: