ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2-րդ նախագահի գրասենյակը վաղը կարտահայտի իր դիրքորոշումը դատարանի որոշման վերաբերյալ:
«Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:
Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»,- գրել է Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Փաստաբանն իր հարցազրույցում նշել էր, որ «գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար»։