Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,- գրել է Մանե Գևորգյանը։