ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, եթե ընդունվի համապատասխան փոփոխությունը սահմանադրության մեջ: Այդ մասին երկրի ղեկավարն ասել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Ռոսսիա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ինքս ինձ համար դեռ ոչինչ չեմ որոշել: Ես չեմ բացառում առաջադրվելու հավանականությունը, եթե դա պայմանավորվի սահմանադրությամբ: Տեսնենք, հետո կերևա»,-ասել է նա:
Ընդ որում՝ պետության ղեկավարը կոչ է արել բոլոր պաշտոնյաներին չփնտրել ժառանգորդ իր համար, այլ զբաղվել իրենց աշխատանքով: «Պետք է աշխատել, ոչ թե ժառանգորդներ փնտրել»,-ասել է նա: