Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը քննադատաբար է վերաբերվել ԱՄՆ վարչակազմի որոշմանը աշխատանքային վիզաների մի շարք կարգերի տրամադրումը դադարեցնելու մասին: Այս մասին Մասկը գրել է Twitter-ի իր էջում:
«Ես այդպիսի քայլի հետ բացարձակապես համաձայն չեմ: Վիզային բարեփոխումն իմաստ ունի, բայց այս կոնկրետ փոփոխությունը չափից ավելի մասշտաբային է»,- նշել է ձեռնարկատերը:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի որոշումը ամերիկյան տնտեսության մրցունակության համար վնասակար էր որակել նաև Twitter ամերիկյան ընկերությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրաման էր ստորագրել մինչև 2020 թվականի վերջը մի շարք կարգերի վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին: Սպիտակ տան մամուլի ծառայությունից հստակեցրել էին, որը խոսքը H1-B, H-4 և H-2B աշխատանքային վիզաների, L և J կարգի փաստաթղթերի մեծ մասի մասին է, դրանից բացի՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը դադարեցվելու է նաև նոր գրին քարտերի տրամադրումը:
Թրամփը որոշումն ընդունել է ԱՄՆ-ում աճող գործազրկության ֆոնին՝ 13,3 տոկոս, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված սահմանափակող միջոցառումների ընդունմամբ: Վարչակազմի կարծիքով՝ հրամանը թույլ կտա ամերիկացիների համար ստեղծել մինչև 525 հազար նոր աշխատատեղեր: