ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին: Համաժողովը կազմակերպել են «G20 առողջապահության և զարգացման համագործակցությունը», «Կին քաղաքական առաջնորդների միավորումը» և «Նորարական ախտորոշման հիմնադրամը»: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը:
Համաժողովի նպատակն էր միավորել միջազգային հանրությանը, առողջապահության և քաղաքական ոլորտի կին առաջնորդներին՝ կիսվելու իրենց փորձով, հանդես գալու խորհուրդներով, ցույց տալու հնարավոր ռազմավարություն, թե ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով: