Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ինքնին կարևոր է, սակայն այն հարցի լուծում չէ, վարակին դիմակայել կարելի է միայն բոլոր կանխարգելիչ միջոցառումները պահպանելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինքնին պատվաստանյութը չափազանց կարևոր է, սակայն այն հարցի լուծում չէ։ Սպառնալիքին դիմակայել կարելի է սանիտարական կանխարգելիչ բոլոր միջոցառումների համակարգը պահպանելով»,- ասել է Պուտինը՝ դիմելով ռուսաստանցիներին: