ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Վերաքննիչ բողոքն այսօր մուտքագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: