Սիմֆերոպոլում տեղի է ունեցել ԽՍՀՄ Հերոս Աշոտ Ամատունու կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արձանը տեղադրվել է քաղաքի դպրոցներից մեկի տարածքում՝ հայ համայնքի միջոցներով:
«Աշոտ Հապետովիչը շատ բարի, ուժեղ և արի մարդ էր: Երբ կողքիդ նման մարդիկ կան, հպարտություն զգալու և նրան նմանվելու առիթ ու ձգտում ես ունենում»,-ասել է Ակսենովը:
Իր հերթին, Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը խորհրդանշական է անվանել այն, որ այլ երկրներում հուշարձանները ապամոնտաժում են, իսկ Ղրիմում՝ տեղադրում:
Աշոտ Հապետի Ամատունին սովետական սպա էր, գեներալ-լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ Հերոս: Ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 23-ին Ալեքսանդրապոլիսում: Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում: Ամատունին Ղրիմում ապրող վերջին ԽՍՀՄ Հերոսն էր: Նրա անունով է անվանվել քաղաքային դպրոցներից մեկը: