ԱՄՆ-ն Ադրբեջանին զորավարժությունների անցկացման դեպքում ավելի մեծ թափանցիկության կոչ է անում՝ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափերի և նշանակության մասին: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Պետքարտուղարության սպառազինությունների վերահսկման ոլորտում համաձայնագրերին և պարտավորություններին հետևելու մասին զեկույցում, News.am-ի փոխանցմամբ հայտնում է Turan-ը:
Պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա աշնանը Վաշինգտոնը Բաքվին էր փոխանցել իր մտահոգությունը «խոշորամասշտաբ զորավարժությունների թափանցիկության բացակայության» առիթով:
«Վիեննայի փաստաթղթի № 9/12 որոշմանը համապատասխան անդամ պետությունները պետք է ամեն տարի իրազեկեն ծայրահեղ դեպքում մեկ խոշոր զորավարժության մասին:
Ադրբեջանը զորվարժություններ է անցկացնում, բայց չի իրազեկում տարվա մեջ առնվազն մեկ խոշոր զորավարժության մասին»,- նշված է զեկույցում: