Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից հրթիռակոծվելու մասին

17:36     24 հունիսի, 2020

Սիրիական բանակի հրամանատարը հայտարարություն է տարածել՝ Իսրայելի զինված ուժերի կողմից Համայի գավառի երկու քաղաքներում սիրիական դիրքերը գրոհելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ժամը 00:45-ին Իսրայելը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ օգտագործելով օդուժ և գրոհելով Սալամիայի և Սաբբուրի մեր մի քանի թիրախների վրա Համայի գավառում»,- ասվում է հայտարարությունում:

Հարձակումը կասեցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որոնք գնդակոծել են մեծ թվով հրթիռներ: «Կորուստները միայն նյութական են»,- նշել են սիրիացի զինվորները:


© armedia.am