Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է անում քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունները

10:22     25 հունիսի, 2020

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրամիությունում որքան հնարավոր է շուտ տեղի ունենան քննարկումներ Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ: Այդ մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրոպական միությունը շատ արագ սկսի քննարկումները Անկարայի հետ ԵՄ-ի ապագա հարաբերությունների շուրջ, որպեսզի ԵՄ-ն ամուր կերպով պաշտպանի իր սեփական շահերը, քանի որ նա դրա համար ունի հնարավորություններ»,- ասել է Լե Դրիանը՝ Սենատում ելույթի ժամանակ:


© armedia.am