Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիին Հաագայի հատուկ դատախազի գրասենյակը ռազմական հանցագործությունների մեղադրանք է առաջադրել։
Գրասենյակի հաղորդագրության համաձայն, Տաչին և ևս ինը մարդ «պատասխանատու են մոտ 100 սպանությունների», ինչպես նաև խոշտանգումների և բռնի անհետացումների համար։
Խոսքը Կոսովոյի անկախության համար 1999թ․ պատերազմի իրադարձությունների մասին է։
Դատախազությունը հայտարարել է, որ մեղադրանքներն առաջադրվել են երկարատև հետաքննությունների արդյունքում, և իրենք վստահ են, որ կարող են առանց որևէ կասկածի ապացուցել բոլոր մեղադրանքները։