Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 771 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 22488 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 397 (+11) դեպք, մահվան ևս 131 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10625 անձ: Ապաքինվել է 11335 անձ: