ԵԽԽՎ Բյուրոն որոշել է չեղարկել ամառային նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսակ Պյոտր Տոլստոյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր ԵԽԽՎ Բյուրոյի օնլայն նիստի ժամանակ որոշում է կայացվել չեղարկել ամառային նստաշրջանը, որը պետք է անցկացվեր այս օրերին, սակայն համաճարակաբանական իրավիճակի պատճառով այն հետաձգվում է»,-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: Տոլստոյը զբաղեցնում է նաև ԵԽԽՎ փոխխոսնակի պաշտոնը:
«Այդ որոշման ժամանակ հաշվի է առնվել այն, որ այժմ Ֆրանսիայում գործում են սոցիալական հեռավորության կանոններ: ԵԽԽՎ-ն չի կարող հակասել պահանջներին: Մեզ համար կարևորը մարդկանց անվտանգությունն է»,-պարզաբանել է Տոլստոյը:
«Եվս մեկ գործոն է փակ սահմանները: Նույնիսկ մեկ պատվիրակության բացակայությունը խտրականություն է ևհակասում է Եվրոպայի Խորհրդի կանոնադրությանը»,-հավելել է նա: