Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել: Ընդ որում, ըստ նրա, այդ գումարից արդեն 125 միլիոն դրամը ծախսվել է:
Այս մասին հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ԿԸՀ գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Այս մասին հայտնում է News.am-ը:
«Մենք պարզապես չէինք կարողել որևէ նախապատրաստական աշխատանք տանել: ԿԸՀ-ի կողմից հատկացված գումարները ծախսվել են քվեախցիկներ և կնիքներ գնելու վրա»,- ասել է Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ հանրաքվեն չեղարկվել է և ԱԺ-ն օրենսդրական փոփոխություններ է կատարել՝ հարցն առանց հանրաքվեի կարգավորելու համար: