Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 23247 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 410 (+13) դեպք, մահվան ևս 131 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10557 անձ: Ապաքինվել է 12149 անձ: