Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը խնդրում է թուրքական իշխանություններին պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան, հայտնում է Aysor.am-ը:
«Սուրբ Սոֆիայի տաճարն աշխարհի տարբեր դավանանքների ներկայացուցիչ միլիարդավոր հավատացյալների համար հոգևոր և մշակութային մեծ նշանակություն ունի:
Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել այն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ և պահպանել դրա հասանելիությունը բոլորի համար ներկայիս թանգարանային կարգավիճակով», - գրել է Բրաունբեքը Twitter-ում: