Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«ԱԻՆ-ի հրշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները»,- գրել է Կարապետյանը։