Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 23909 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 420 (+10) դեպք, մահվան ևս 133 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10445 անձ: Ապաքինվել է 12911 անձ: