Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 24645 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 426 (+6) դեպք, մահվան ևս 139 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10964 անձ: Ապաքինվել է 13116 անձ: