Պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայում վարչապետի պաշտոնը կկիսի երկու մարդ:
Ինչպես հայտնում է DW-ն՝ այս մասին հայտնի է դարձել հունիսի 27-ին, երբ երկրում ավարտվել են կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները։
Վարչապետի պաշտոնը 2.5 տարով կզբաղեցնի «Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Միխոլ Մարտինը։ Այնուհետև նա կազատի պաշտոնը և նույն ժամկետով այն կզբաղեցնի «ֆինե գել» կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ Լեո Վարադքարը։
Իռլանդիայում ընտրությունները տեղի են ունեցել փետրվարին։ Կոալիցիոն բարդ բանակցությունները տևել են չորս ամիս։