Իսլանդիայի գործող նախագահ Գուդնի Յոհանեսոնը հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում։ Կիրակի իսլանդական «Մորգունբլադիդ» թերթը հաղորդել է, որ Յոհանեսոնի վերընտրվելու օգտին քվեարկել է ընտրողների 92,2 տոկոսը։
Նախագահի հիմնական հակառակորդը՝ գործարար և քաղաքական գործիչ Գուդմունդուր Ֆրանկլինի Յոնսոնը, ստացել է ձայների 7,8 տոկոսը։
Նշենք նաև, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 66,9 տոկոս, ընտրություններին մասնակցել է 168 821 ընտրող։