Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 25127 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 433 (+7) դեպք, մահվան ևս 143 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11254 անձ: Ապաքինվել է 13297 անձ: