Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 25542 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 443 (+10) դեպք, մահվան ևս 147 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10904 անձ: Ապաքինվել է 14048 անձ: