Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով ընդունելության կարգի վերաբերյալ տեսանյութ։
Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով և չափորոշիչներով։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրված է monte.am կայքում։ Հայտագրումից հետո դիմորդները կանցնեն բժշկական անվճար զննություն։ Բժշկական զննություն անցած դիմորդները կմասնակցեն քննություն-հարցազրույցի։
Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 060 71-30-00, 60-71-30-03, 060 71-30-01 հեռախոսահամարներով։