Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո և 1 դեմ, փոխանցում է Tert.am-ը:
Նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցմանը Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը։
Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի առաջին առաջադրումը կատարվելու է՝Կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
Ազգային ժողովը միաձայն ընդունեց նաև Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած համարելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 81 պատգամավոր:
Ազգային ժողովի այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: