Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում և հարակից օրենքներում: Իշխող «Իմ քայլը» դաշինքից 80 պատգամավոր քվեարկեց կողմ քվերարկեց, դեմ քվեարկեց 1 պատգամավոր, փոխանցում է NEWS.am-ը։
Խորհրդարանը նաև չեղյալ հայտարարեց 2020 թվականի փետրվարի 6-ի իր որոշումը՝ Սահմանադրության մեկ հոդվածը փոփոխելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ (կողմ՝ 81, միաձայն):