Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային մեղադրել է Լիբիա ջիհադիստներ ներմուծելու համար՝ հայտնելով, որ Անկարայի միջամտությունը հյուսիսաֆրիկյան երկրի գործերին հանցագործություն է, հայտնում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ջիհադիստների է ներմուծում Սիրիայից: «Ես կարծում եմ, որ դա պատմական և քրեական պատասխանատվություն է երկրի համար, որը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին»,-ասել է նա: