Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիտարկի պատժամիջոցների հարցը՝ «Ռուսաստանի «վնասակար» գործողությունները զսպելու համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը պարգևատրում է առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար», հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն ՝ Ռուսաստանի վնասակար գործողությունները հետագայում զսպելու համար», - լրագրողներինէ ասել Ադամ Շիֆը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցից հետո:
New York Times-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական հետախուզական ստորաբաժանումը թալիբներին պարգևատրում է առաջարկել Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի և միջազգային կոալիցիայի հաջող գրոհների համար, և որ իսլամիստ զինյալները, ենթադրաբար, արդեն իսկ ստացել են որոշ պարգևներ:
Սպիտակ տունը և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հերքել են այդ տեղեկատվությունը: Մոսկվան թերթի մեղադրանքները կեղծիք է անվանել։