Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 26065 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 453 (+10) դեպք, մահվան ևս 149 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10900 անձ: Ապաքինվել է 14563 անձ: