ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:00, Երևանից մեկնում ժամը 03:00):
Հուլիսի 2-ին կիրականացվի նաև Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35) և Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):