Գերմանիան շարունակում է «Հյուսիսային հոսք-2» նախագիծը համարել տնտեսական կարևոր նշանակության, և կարծում է, որ անհրաժեշտ է այն ավարտին հասցնել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք կարծում ենք, որ նախագիծը ավարտելը ճիշտ է, և այս ոգով էլ աշխատում ենք», - ասել է նա:
Մերկելի խոսքով, ԱՄՆ-ի սպառնալիքները՝ պատժամիջոցներ կիրառելու մասին, չեն համապատասխանում Գերմանիայի պատկերացումներին։
«Մենք գործ ունենք տնտեսական նախագծի հետ, որն ունի քաղաքական կողմեր», - ասել է նա:
Կանցլերը հավելել է, որ «Հյուսիսային հոսք-2» -ը շահագործելուց հետո Ուկրաինան պետք է պահպանի գազի տարանցման իր դերը: