ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել Է պետքարտուղար Մայք Փոմպեոն, ասված է պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում Է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության՝ այն թանգարանից մզկիթի վերածելու հնարավորությունը:
Թուրքիայի ԱԳ խարարության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի խոսքով, իր երկիրն իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների կարծիքները:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ Սուրբ Սոֆյայի տաճարը թողնել որպես կրոնական ավանդույթների հարգմանը հանձնառության և պատմական բազմազանության օրինակ, որոնք ավանդ են ներդրել Թուրքիայի Հանրապետությունում, և երաշխավորել, որ այն հասանելի կմնա բոլորի համար»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ: