Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

15:37     2 հուլիսի, 2020

Թեհրանն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

Նրա խոսքով՝ Իրանի և Սիրիայի, ինչպես նաև Լիբանանի տնտեսական փոխգործակցությունը հարվածի տակ դնելը խոսում Է այդ երկրների «հարաբերությունների խորության» անըմբռնողության մասին: Մեկնաբանելով «Կեսար» օրենքը՝ պաշտոնյան նշել Է, որ պատժամիջոցներն անօգուտ են, դրանցում ոչ մի նոր բան չկա:

«Համոզված ենք, որ դրանք ձախողման կենթարկվեն նաև այս անգամ: Մենք ամերիկյան այս օրենքը համարում ենք ոչ կառուցողական և այն դիտում որպես միջամտություն (Սիրիայի գործերին). դատապարտում ենք այն»,-ասել Է Ռաբիին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան օրենքը, որը հայտնի Է որպես «Կեսար», ստորագրել Է 2019 թվականի վերջին: Այն ուժի մեջ Է մտել հունիսի 1-ին և ներառում Է պատժամիջոցներ, որոնք վերաբերում են գործնականում Սիրիայի տնտեսության բոլոր ոլորտներին:

Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել Է հունիսի 17-ին. ռեստրիկցիայի ներքո հայտնվել են 14 մարդ, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, և նրա քույրը՝ Բուշրան, ինչպես նաև 21 կազմակերպություններ:


© armedia.am