Մեր ամենակարևոր ծրագրերից է լինելու բնակարանաշինությունը: Հայտարարել ենք տարեկան հազար բնակարան կառուցելու մասին, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է կառուցվելու, ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Այսօր ունենք մեծ քանակի ներդրումներ, բնակարաաշինական ծրագրեր են մշակվում ոչ միայն Ստեփանակերտում, այլև՝ շրջկենտրոններում: Տարեկան հազար բնակարանն ամենահամեստ հաշվարկն է», - ասաց նա՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է դարձվելու նաև սոցիալական բնակարանաշինության խնդրին:
Արայիկ Հարությունյանը միաժամանակ նշեց, որ արվելու է ամեն բան՝ Արցախում անմշակ հող չթողնելու համար: Նրա խոսքով՝ առաջիկա 4-5 տարում չոռոգվող և անմշակ հողերը դառնալու են բերրի և մեծ թափ են հաղորդելու գյուղատնտեսության զարգացմանը: