Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրի առողջապահական համակարգը հաղթել է կորոնավիրուսին: Այս մասին փոխանցում է «Газета.ru»-ն:
«Մեր առողջապահական համակարգը կարողացավ հաղթել: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք», - ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում Բելառուսը դրսևորել է առողջ քաղաքականություն և ժողովրդական իմաստություն։
Երկրում կորոնավիրուսով վարակվել է 62 հազար մարդ, մահացել է 398 հոգի։