Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 27320 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 469 (+10) դեպք, մահվան ևս 156 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11211 անձ: Ապաքինվել է 15484 անձ: