Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ հուլիսի 3-ին հրաժարական է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, հաղորդել է Ելիսեյան պալատը:
«Էդուար Ֆիլիպն այսօր կառավարության պաշտոնաթողության վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել հանրապետության նախագահին: Այն ընդունվել Է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հրաժարականի պատճառների մասին չի հաղորդվում: