Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը (FTA) կարող է ստորագրվել այս տարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Լիվնեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մի կարևոր թեմա, որի ուղղությամբ մեք աշխատում ենք, Իսրայելի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտին է: Կարծում եմ, որ առկա են բոլոր հնարավորությունները բանակցությունները 2020-ին ավարտելու, այն ստորագրելու և ապա իրականացնելու համար»,- ասել է դիվանագետը: