Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին կնշանակի երկրի նոր վարչապետ՝ այսօր առավոտյան Էդուարդ Ֆիլիպի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին գրում է Euronews-ը։
Կաստեքսը Ֆրանսիայի Պրադ քաղաքի քաղաքապետն է, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Les Républicains» կուսակցության անդամ և նրա ժամանակ եղել է Ելիսեյում Սարկոզիի թիմի անդամ։
Սպասվում է կառավարության ամբողջական փոփոխություն։