Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

21:06     3 հուլիսի, 2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։


© armedia.am